National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.11.2006
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` «Արդի գործընթացները կայուն զարգացման ոլորտում» թեմայով ` կառավարության ներկայացուցիչներ ի, Կայուն զարգացման պատգամավորական խմբի անդամների, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Կայուն զ արգացման ազգային խորհրդի հզորացում եւ քաղաքացիական հասարակության ներգրավում» ծրագրի ներկայացուցիչներ ի մասնակցությամբ :

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը նշեց, որ մեկ տարի առաջ իրենց նախաձեռնությամբ «Հանուն Կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հ եւ միջազգային կազմակեր պ ությունների աջակցությամբ Ազգային ժողովում անցկացվել է քննարկում «Կայուն զարգացման տեսական եւ գործնական քայլերը, ՀՀ փորձը եւ հիմնախնդիրները»  թեմայով , արդյունք ում որոշվել է ստեղծել «Կայուն զարգացման պատգամավորական խ ու մբ ը » ` բոլոր խումբ-խմբակցութ յ ունների ներկայացուցիչներ ի ընդգրկումով : Ըստ Մնացական Պետրոսյանի` խմբի ստեղծման  նպատակն է օրենսդրի ակտիվ մասնակցությունը ԿԶ  գործընթացներին, կառավարության հետ համագործակցությունը, տարբեր ոլորտները կարգավորող իրավական ակտերի բարեփոխումները, նոր օրենքների մշակումը` հաշվի առնելով կ այուն զարգացման հիմնական սկզբունքները եւ մոտեցումները: Պ ատգամավորական խմբի անդամներն ու փորձագետները մասնակցում են կայուն զարգացման միջոցառումներին Հայաստանում եւ երկրից դուրս: Տեղեկացվեց նաեւ, որ 2005-2015 թթ. ՄԱԿ-ը հռչակել է «Կրթությունը հանուն կայուն զարգացման» տասնամյակ:Հայաստանը պետք է մշակի եւ ընդունի հայեցակարգ` կարեւորելով էկոլոգիական կրթությունը:

Ելույթ ունեցողները ներկայացրին հայեցակարգի մշակման աշխատանքները եւ Հայաստանի արձանագրած հաջողությունները:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի  ներկայացուցիչ Գեւորգ Արզումանյանը նշեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 10 տարի է համագործակցում է Հայաստանի կառավարության հետ: Այդ ընթացքում բնապահպանական ոլորտում իրականացվել են 30-ից ավելի ծրագրեր: 2004 թ. ՄԱԿ-ը նոր մոտեցում է որդեգրել իր ծրագրային  գործընթացը կազմակերպելու: 2004 թ. դեկտեմբերին Հայաստանի վարչապետի հետ ստորագրվել է ՄԱԿ-ի աջակցության զարգացման փաստաթուղթ, որով սկիզբ է դրվել ՄԱԿ-ի եւ ՀՀ կառավարության միջեւ հնգամյա աշխատանքներին: Փաստաթղթում ամրագրված ուղղությունները շոշափում են  գրեթե բոլոր ոլորտները` տնտեսական, բնապահպանական մարտահրավերների հաղթահարում եւ այլն:

2005 թ. մշակվել է չորս տարվա աշխատանքային ծրագիր, որը հաստատվել է ԱԺ-ում: Ծրագրի շրջանակում է նաեւ կայուն զարգացման ազգային խորհրդի եւ հասարակության կարողությունների ամրապնդման ծրագիրը: 2002 թ. ստեղծվել է կայուն զարգացման ազգային խորհուրդը: Բնապահպանության նախարարությունը եւ ՄԱԿ-ի գրասենյակը նպատակ ունեն խթանելու ընդհանուր կայուն զարգացման գործընթացը եւ շրջակա միջավայրի պահպանության հիմունքները, ներգրավվել սոցիալ-տնտեսական տարբեր ճյուղերում, հայեցակարգերում, ռազմավարական ծրագրերում:

Պարոն Արզումանյանը կարեւորեց քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը` տեղեկացնելով, որ ծրագրի շրջանակում ձեւավորվել է աշխատանքային խումբ, ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն, ուսումնասիրվել է բնագավառի միջազգային փորձը:

Տեղեկացվեց նաեւ, որ դեկտեմբերին կկայանա ազգային խորհրդի առաջին նիստը, որից հետո կմշակվի աշխատանքային պլան: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը վստահեցրեց, որ ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է աջակցել այս  գործընթացին:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի հավաստմամբ` կայուն զարգացման գաղափարը սոցիալական, տնտեսական, էկոլոգիական ոլորտների ներդաշնակեցումն է, խնդիրների զուգակցումը գլոբալ, ազգային, տեղական քաղաքականությանը: Ըստ տիկին Դանիելյանի` խորհրդային տարիներին անտեսվում էին  էկոլոգիական խնդիրները, որի պատճառով տուժում էր տնտեսությունը: Նա չի ժխտում նաեւ, որ առաջնությունը տալով էկոլոգիական զարգացմանը վնաս է հասցվում սոցիալ-տնտեսական ոլորտին: Տեսությունն ու գործնականը հարկավոր է համադրել: Նշվեց, որ ԵԽ-ն կարեւորում է կայուն զարգացումը եւ ժողովրդավարությունը: Տիկին Դանիելյանը հայեցակարգը դիտարկում է անձի, ընտանիքի, համայնքի մակարդակով, որի ստեղծմանը պետք է մասնակցեն կառավարությունը, Ազգային ժողովը եւ ամբողջ հասարակությունը: Կայուն զարգացման ազգային խորհուրդների նպատակն է ստեղծել պայմաններ, որ քաղաքացիական հասարակությունը մասնակցի այս գործընթացին, որոշում ընդունելու իրավունք ունենա, մշակի երկրի  կայուն զարգացման հայեցակարգ: 100 երկրներում արդեն ստեղծված են նման խորհուրդներ կամ հանձնաժողովներ:

Տիկին Դանիելյանը ներկայացրեց տարբեր երկրներում խորհուրդների գործունեության կարգը` առաջարկելով ԱԺ-ին ընդունել օրենքխորհուրդների գործունեության մասին:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյա նը «Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի էկոլոգիական ռազմավարության իրականացումը Հայաստանում» զեկույցում տեղեկացրեց, որ 2002 թ. Յոհանեսբուրգի  գագաթաժողովին Հայաստանի կայուն զարգացման ազգային խորհրդի զեկույցում մատնանշված էին Սեւանի էկոլոգիական հավասարակշռության  վերականգնման, անտառների պահպանության, անապատացման դեմ պայքարի, աղքատության հաղթահարման եւ կրթության հիմնախնդիրները: Պարոն Պապյանը բնապահպանական ոլորտի զարգացման կարեւոր նախապայման է դիտարկում «Անտառային օրենսգրքի» եւ «Ջրային օրենսգրքի»  ընդունումը: Բնապահպանական ոլորտում կարեւորվեց Սեւանի եւ Դիլիջանի ազգային պարկի կառուցումը: Տեղեկացվեց նաեւ, որ մինչ տարեվերջ կկայանա կայուն զարգացման ազգային խորհրդի անդրանիկ նիստը:

ԵՊՀ պրոֆեսոր, աշխարհագրության ընկերության նախագահ Լենվել Վալեսյանը  «Կայուն զարգացման գիտական ապահովումը եւ աշխարհագրությունը» զեկույցում կարեորեց ոլորտի խնդիրների ճյուղային լուծումը: Անդրադառնալով կայուն զարգացման ազգային հայեցակարգին` պարոն Վալեսյանը տեղեկացրեց, որ այնձեւավորում են տնտեսական, բնապահպանական, սոցիալական, հոգեւոր-մշակութային, քաղաքական բաղադրիչները: Գիտական ապահովման նպատակը այդ բաղադրիչների սերտացումն է: Զեկուցողի կարծիքով` դպրոցական դասագրքերում անհրաժեշտ է ներառել կայուն զարգացման հայեցակարգը:

Ամփոփիչ խոսքում Մնացական Պետրոսյանը հույս հայտնեց, որ կազմակերպված լսումները դրական արդյունք կունենան: Նա տեղեկացրեց, որ երկու օրից կայանալու է կայուն զարգացման ազգային խորհրդի անդրանիկ նիստը:


28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել ...

28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am